Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքների արդյունքում իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։ Այս մասին կառավարության ապրիլի 6-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Տեղ-Կոռնիձոր հատվածում 12 կմ-անոց հատվածը։ Նա նշեց, որ 7կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են: Նախորդ նիստի ժամանակ նա նշել էր, որ ՀՀ-ն Լաչինի միջանցքին կապող նոր ավտոճանապարհը շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կմ-անոց հատվածի պահպանությունը պետք է ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը: «Սահմանի անմիջական պահպանության ստանձնման ժամանակ որոշակի խնդիրներ են առաջացել, ինչի մասին տեղեկացրել էր ԱԱԾ-ն՝ ընդգծելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում, ըստ մեր գնահատականի՝ ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր
Հայ-ադրբեջանական սահմանի 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են․ Նիկոլ Փաշինյան
6 апреля 20236 апр 2023
1 мин