Найти тему
Հայաստանն այսօր

Վարժական հավաքներ կանցկացվեն. ժամկետները հայտնի են

Մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը պահեստազորայինների վարժական հավաքներ են անցկացվելու: Որոշման նախագիծն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության կողմից:

Նշվում է, որ վարժական հավաքների անցկացման նպատակն է ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը:

«Բացի այդ, վարժական հավաքների ապահովման, այդ թվում՝ ձևավորված առաջնագծում ինժեներական աշխատանքների կատարման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավել համապատասխան տեսակի և քանակի տրանսպորտային միջոցներ»,- ասված է նախագծում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարության որոշմամբ ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը Հայաստանում  պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու որոշում էր ընդունվել:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում