Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երկու խախտման մասին:
«Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել։ Տուժածներ չկան», - ասվում է գերատեսչության ապրիլի 5-ի տեղեկագրում։
Նշվում է, որ տվյալ փաստերի համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն անցկացնում է քննություն: