Найти тему
Հայաստանն այսօր

«Սիրում և գրկում եմ բոլորիդ». Դիմաշը երևանյան համերգին ընդառաջ դիմել է երկրպագուներին

Ղազախստանցի հայտնի երգիչ, կոմպոզիտոր և մուլտինստրումենտալիստ Դիմաշ Կուդայբերգենը երևանյան մենահամերգին ընդառաջ տեսաուղերձով դիմել է իր ստեղծագործության հայ երկրպագուներին: «Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը։ Կհանդիպենք համերգի ժամանակ: Սիրում եմ և ամուր գրկում եմ ձեզ», - ասել է նա։

Համերգը տեղի կունենա ապրիլի 29-ին՝ Երևանի  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Դիմաշ Կուդայբերգենը հայտնի է յուրահատուկ ձայնով՝ վեց օկտավայի տիրույթով։ Նրա երգացանկում ստեղծագործությունները յոթ լեզուներով են՝ ղազախերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն և չինարեն։ Արտիստը համաշխարհային ճանաչում է ստացել երկու երաժշտական հեռուստաշոուների մասնակցության շնորհիվ՝ 2017 թվականին չինական Singer շոու-մրցույթին և 2019 թվականին ամերիկյան The World's Best ռեալիթի շոուին։ Երգիչն արժանացել է «Ասիայի ամենահայտնի երգիչ», Top Chinese Music Awards, MTV Global Chinese Music Awards, Top Global Chinese Music Awards, Top Global Chinese Music Awards և այլ մրցանակների։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում