Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է ադրբեջանցիների՝ ապրիլի 4-ին Արցախի բնակիչներին Արցախ մուտքի թույլ չտալը: «Խաղաղապահներն անում են այն ամենը, ինչ կարող են, այն ամենը, ինչ մտնում է իրենց լիազորությունների շրջանակում, Ղարաբաղի բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար նույնիսկ այն բարդ պայմաններում, երբ փակ է Լաչինի միջանցքը», - ընդգծել է Կոպիրկինը ճեպազրույցի ժամանակ: Նա հավելել է, որ խաղաղապահների դերը կարևոր է ինչպես Ղարաբաղի կենսագործունեության, այնպես էլ իրավիճակի սրումը կանխելու համար: «Փաստերը խոսում են այն մասին, որ խաղաղապահներն անում են իրենց ուժերի ներածին չափով իրենց վրա դրված առաքելությունն իրականացնելու համար«, - հավելել է Կոպիրկինը։ Ադրբեջանցիները ապրիլի 4-ին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի արգելափակված հատվածում արգելել են Արցախի 27 քաղաքացու մուտք գործել Հանրապետություն, արդյունքում 4 արցախցիների ինքնազգացողությունը վատացել է: Ռուս խաղաղապահներն ապահովել են շտապօգնության մեքենայի ժամանումը, որը նրանց տեղափոխել է Ստեփանակերտի բժշկական կենտրոն:
«Խաղաղապահներն ամեն ինչ իրենց լիազորությունների շրջանակում են անում». ՌԴ դեսպան
6 апреля 20236 апр 2023
1 мин