Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը «Հանրային» հ/ը հետ զրույցում պարզաբանումներ է ներկայացրել նախօերին ադրբեջանցի «էկոակտիվիստների» հերթական սադրանքների կապակցությամբ, երբ վերջիններս խոչընդոտել էին արցախցիների մուտքին Ստեփանակերտ։ «Երեկ ծայրահեղ անհրաժեշտությամբ պայմանավորված որոշվել էր 27 քաղաքացիների տեղափոխել Արցախ։ Ադրբեջանը մշտապես հայտարարում էր, թե ճանապարհը բաց է, բայց երբ ռուսական խաղաղապահների մեքենան հասավ ադրբեջանական «էկոակտիվիստներին», մեզ համար անսպասելի ադրբեջանական կողմը մի շարք պահանջներ առաջ քաշեց»,-հայտարարել է պետնախարարը։ Հարցին, արդյո՞ք ադրբեջանական կողմն օգնություն է առաջարկել արցախցիներին տեղափոխելու համար, պետնախարարը նշել է. «Ադրբեջանցիների գործողությունները նման է նրան, որ մարդկանց խեղդամահ անելուց հետո որոշեց արհեստական շնչառությունով մարդ փրկել։ Նրանք կախատեսել էին, որ քաղաքացիների ինքնազգոցողությունը կվատանա, որից հետո կփորձեն շտապօգնություն ներգրավել։ Հատկանշանական է, որ երբ ռուս խաղաղապահներն առաջարկել են Ստեփանակերտից շտապօգնություն բերել, ադրբեջանց
Բեմադրություն էր. Արցախի պետնախարարը մեկնաբանել է ադրբեջանցիների կողմից արգելափակված արցախցիներին օգնության փորձը
5 апреля 20235 апр 2023
5
1 мин