Найти в Дзене
Հայաստանն այսօր

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված լիբանանահային

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում կալանավորված և դատապարտված լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանին։ Այս մասին Armenia Today-ին ասաց ԿԽՄԿ-ի հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նա պարզաբանեց, որ հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 3-ին։ Ամատունու խոսքով, հանդիպումն անցել է անձնական զրույցի ձևաչափով, Էուլջեկչյանը հնարավորություն է ունեցել հեռախոսազրույց կատարել ընտանիքի հետ։ Հարցին, թե ինչպես է իրեն զգում Էուլջեկչյանը, Ամատունին պատասխանել է, որ նման տեղեկատվությունը հրապարակայնորեն չի տարածվում։ Վիգեն Էուլջեկչյանը գերի է ընկել ադրբեջանական կողմում 2020 թվականի նոյեմբերի 10-ին։ 2021 թվականի հունիսին նա ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում կալանավորված և դատապարտված լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանին։ Այս մասին Armenia Today-ին ասաց ԿԽՄԿ-ի հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նա պարզաբանեց, որ հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 3-ին։

Ամատունու խոսքով, հանդիպումն անցել է անձնական զրույցի ձևաչափով, Էուլջեկչյանը հնարավորություն է ունեցել հեռախոսազրույց կատարել ընտանիքի հետ։

Հարցին, թե ինչպես է իրեն զգում Էուլջեկչյանը, Ամատունին պատասխանել է, որ նման տեղեկատվությունը հրապարակայնորեն չի տարածվում։

Վիգեն Էուլջեկչյանը գերի է ընկել ադրբեջանական կողմում 2020 թվականի նոյեմբերի 10-ին։ 2021 թվականի հունիսին նա ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում