Արցախի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը մեղադրել է Ադրբեջանին հանցակցելու մեջ: Այս մասին ԱԳՆ-ն հայտարարել է տարածած հաղորդագրության մեջ: «Մարդու իրավունքների այդքան լուրջ ոտնահարումների հանդեպ միջազգային հանրության անգործությունը հավասարազոր է լռելյայն հավանության, եթե ոչ հանցակցության պաշտոնական Բաքվի հակամարդկային գործողություններին»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ համապատասխան մանդատ և գործիքակազմ ունեցող ՄԱԿ ԱԽ կողմից անհետաձգելի և վճռական միջոցների ձեռնարկումը բացարձակ անհրաժեշտություն է ապօրինի շրջափակման անհապաղ դադարեցման և միջազգային հանրության աչքի առաջ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակվող հանցագործությունների կանխման համար։ Հիշեցնենք,ո ր ապրիլի 4-ին ադրբեջանական կողմը թույլ չի տվել Լաչինի միջանցքով անցնել Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաներին, որոնք տեղափոխում էին շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած և իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու հնարավորությունից զրկված Արցախի քաղաքացիներին: Լաչինի միջանցքի արգելափակված հատվածում ադրբեջանական կողմը կանգնեց
Արցախի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը մեղադրել է Ադրբեջանին հանցակցելու մեջ
5 апреля 20235 апр 2023
1
1 мин