Найти в Дзене
Հայաստանն այսօր

Մոսկվան իրավասու չէ միջամտել․ Կրեմլը՝ Թրամփի դեմ դատավարության վերաբերյալ

Մոսկվան իրեն իրավասու չի համարում միջամտել Միացյալ Նահանգների ներքին գործերին, ինչպես Վաշինգտոնն իրավունք չունի միջամտելու Ռուսաստանի գործերին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դատական գործի մասին հարցին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Չեմ ցանկանում մեկնաբանել»,- հավելել է Պեսկովը։ Ապրիլի 4-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ձերբակալվել էր, սակայն ձերբակալությունը տևել էր երկու ժամ։ Մեղադրանքի ընթերցումից հետո Թրամփն ազատ էր արձակվել։ Թրամփը մեղադրվում է ֆինանսական փաստաթղթեր կեղծելու 34 դրվագներով: Նա հերքում է մեղադրանքները և իր նկատմամբ հարուցված քրեական գործը «վհուկաորս» է անվանում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Մոսկվան իրեն իրավասու չի համարում միջամտել Միացյալ Նահանգների ներքին գործերին, ինչպես Վաշինգտոնն իրավունք չունի միջամտելու Ռուսաստանի գործերին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դատական գործի մասին հարցին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Չեմ ցանկանում մեկնաբանել»,- հավելել է Պեսկովը։

Ապրիլի 4-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ձերբակալվել էր, սակայն ձերբակալությունը տևել էր երկու ժամ։ Մեղադրանքի ընթերցումից հետո Թրամփն ազատ էր արձակվել։

Թրամփը մեղադրվում է ֆինանսական փաստաթղթեր կեղծելու 34 դրվագներով: Նա հերքում է մեղադրանքները և իր նկատմամբ հարուցված քրեական գործը «վհուկաորս» է անվանում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում