ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նիստերի դահլիճում մարտի 4-ին քննարկվում էր ՄԻՊ պաշտոնի ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանի թեկնածության հարցը; Նիստին ներկա էին ՔՊ֊ական պատգամավորներ, սակայն ընդդիմությունից ոչ ոք չկար։ Armenia Today֊ը Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանից հետաքրքրվեց, թե ինչու ընդդիմադիր պատգամավորներից, բացի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանից, ոչ ոք ներկա չէր։ «Հանձնաժողովի անդամներից Զեմֆիրա Միրզոևան գործուղման է, Արեգնազ Մանուկյանը երեկվանից վատառողջ էր, երեկ էլ նիստին չի մասնակցել, ամեն պատգամավոր տարբեր գործառույթներ է իրականացնում, օրինակ ես և Արծվիկ Մինասյանը Սլովակիայի բարեկամական խմբի մեջ ենք, այդ պահին հանդիպում էինք անցկացնում, հատուկ ինչ որ բան չկար պլանավորած»,֊ նշեց պատգամավորը։ Դանիելյանից նաև հետաքրքվեցինք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարության մասին, որն ավելի ուշ հերքվեց, խոսքը վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի վրա հարձակման մասին տեղեկություններին։ «Իրենց մոտ արդեն
Չփորձվեն իրենց օրենքից վեր դասել․ ընդդիմադիր պատգամավորը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին
5 апреля 20235 апр 2023
1 мин