Ադրբեջանն արգելել է Իրանից նարնջի ներկրումը, հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալությանը: Նշվում է, որ գործակալության աշխատակիցներն իրականացրել են Իրանից ներկրվող նարինջի բուսասանիտարական զննում, փորձաքննության արդյունքներով դրանցում հայտնաբերվել է ցիտրուսային տրիստեզի վիրուս: Գործակալությունը որոշում է կայացրել ապրիլի 5-ից ժամանակավորապես արգելել իրանցի արտահանողների արտադրանքի ներմուծումն Ադրբեջան Արգելք է դրվել նաև Բելառուսից ներկրված կարտոֆիլի վրա, պնդում են, որ դրանում հայտնաբերվել են օղակաձև փտածության բակտերիաներ, իսկ 1 դեպքում՝ կարտոֆիլի դարչնագույն փտածության բակտերիաներ: Իրանից նարինջի ներկրումն արգելելու որոշումն ընդունվել է իրանա-ադրբեջանական հարաբերություններում լարվածության նոր փուլի ֆոնին, որը սկսվել է Բաքվի հայտարարությունից հետո, որ իրանական ռազմական ինքնաթիռ է թռչում իրանա-ադրբեջանական սահմանին, որից հետո Բաքվում Իրանի դեսպան Մուսավին մարտի 11-ին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ: Մարտի 24-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապ