Найти тему
Հայաստանն այսօր

Այդ հայտնի ըմպելիքը գլխացավեր և սակավարյունություն է առաջացնում. սրտաբանի նախազգուշացումը

Թեյը համարվում է ավանդական և ամենասիրված ըմպելիքներից մեկը, և բժիշկները, որպես կանոն, դրա օգտագործումը կապում են բացառապես օգտակարության հետ։ Այնուամենայնիվ, որոշ դեպքերում թեյը կարող է լավագույնս չանդրադառնալ բարեկեցության վրա և նույնիսկ հանգեցնել առողջական լուրջ խնդիրների, գրում է The Voice-ի հոդվածագիրը։

«Օրերս սրտաբան Սվետլանա Պավլիչենկոն ռուսական պարբերականներից մեկի հետ զրույցում պատմել է, որ մեծ քանակությամբ այս ըմպելիքով տարվելն իրական վտանգ է ներկայացնում մեր օրգանիզմի համար: Կոֆեինով հարուստ թեյի չափազանց մեծ օգտագործումը հանգեցնում է գլխացավերի, անհանգստության և անքնության:

Օրվա ընթացքում շատ թեյ խմելու սովորության պատճառով կարող է զարգանալ նաև սակավարյունություն: Պատճառը թեյի մեջ պարունակվող տաննիններն են, որոնք կանխում են սննդից երկաթի կլանումը: Չափազանց ուժեղ թեյ խմելը նույնպես վտանգավոր է. այս դեպքում տուժում է մեր սրտանոթային համակարգը: Հետևանքները քեզ հաստատ չեն գոհացնի. դա արյան ճնշման բարձրացումն է և սրտի հաճախությունը։

Սրտաբանը պարզաբանել է, որ թեյը պետք է խմել՝ հաշվի առնելով օրգանիզմի անհատական առանձնահատկությունները։ Բժիշկը նաև նշել է ըմպելիքի միջին օրական չափաբաժինը, որը օրգանիզմին վնաս չի պատճառի. դա ամբողջ օրվա համար 2-10 բաժակ է»,-փոխանցում է պարբերականը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում