Найти тему
Հայաստանն այսօր

Առողջապահության նախարարությունը հերքում է կարմրուկից երեխայի մահվան լուրը

Առողջապահության նախարարությունը հերքում է կարմրուկից երեխայի մահվան լուրը: Armenia Today-ի գրավոր հարցմանն ի պատասխան նախարարությունից հայտնել են, որ վերջին 6 ամսում կարմրուկից մահվան որևէ դեպք չի գրանցվել:

Նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է նաև, որ երկրում կարմրուկի դեմ համաճարակաբանական ցուցումով պատվաստումներն իրականացվում են սկսած 6 ամսականից: Որոշմանը հիմք է հանդիսացել կարմրուկի պատվաստումների վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշումը։ Տարիքային շեմի փոփոխություն չի նախատեսվում:

Առողջապահական գերատեսչությունն Armenia Today-ի խնդրանքով հայտնեց նաև կարմրուկի վիճակագրության ամենաթարմ տվյալները: ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ ապրիլի 6-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 94 դեպք: Հոսպիտալացված է 3 հիվանդ, 47-ը հոսպիտալացված չէ, իսկ 44-ը դուրս է գրվել: Հոսպիտալացված հիվանդների առողջական վիճակը գտնահատվում է միջին ծանրության:

«Հիվանդներից 12-ը երեխաներ են՝ 3 ամսականից մինչև 16 տարեկան, իսկ 32-ը մեծահասակ»,- ասաց նա:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում