Հնդկաստանը դիտարկում է Հայաստանի՝ Սև ծովով Եվրոպային կապող նոր տարանցիկ երթուղուն մասնակցելու հնարավորությունը։ Այս մասին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ 2020 թվականից Հնդկաստանը դիտարկում է միջազգային տարանցիկ նոր երթուղու գործարկումը, որը կարող է անցկացվել հնդկական Մումբայ նավահանգստից դեպի իրանական Չաբահար նավահանգիստ, այնուհետև՝ ցամաքային ճանապարհով Հայաստանի և Վրաստանի տարածքով դեպի Սևծովյան նավահանգիստներ: Նախագծի շնորհիվ հնարավոր կլինի ձևավորել այլընտրանքային բեռնափոխադրման միջանցք, որի միջոցով Արևելյան Ասիայի երկրները, Հնդկաստանն ու Իրանը Հայաստանի և Սևծովյան երկրների միջոցով կկապվեն Եվրոպայի հետ։ Միջանցքը թույլ կտա Եվրոպայի երկրներին կրճատել դեպի Հնդկաստան և Արևելյան Ասիայի երկրներ ապրանքների տեղափոխման ժամանակահատվածը։ Հիշեցնենք, որ հնդկական The Economic Times-ի պարբերականը հայտնել է, որ Հայաստանն առաջարկել է Հնդկաստանին միջանցք ստեղծել Պարսից ծոց-Սև ծով երթուղու երկայնքով: Առաջարկն, ըստ թերթի, արվել է մի խումբ հայ բարձրաստիճա
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ քննարկվում է Հնդկաստանից Եվրոպա միջանցքին Հայաստանի մասնակցության հարցը
23 марта 202323 мар 2023
~1 мин