Հայ շախմատիստուհիներ Մարիամ Մկրտչյանն ու Պոլինա Կոբակը հաղթել են Եվրոպայի առաջնության հինգերորդ տուրում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները։ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը հինգ հնարավորից վաստակել են չորս միավոր։ Շախմատի կանանց Եվրոպայի առաջնության մեկնարկը տրվել է մարտի 17-ին, այն կանցկացվի մինչև մարտի 30-ը: Մրցաշարին մասնակցում են 35 երկրների 140 շախմատիստներ։ Հայաստանն առաջնությունում ներկայացնում է 6 մարզիկ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Եվրոպայի առաջնության հինգերորդ տուրում հաղթել են Մկրտչյանն ու Կոբակը
23 марта 202323 мар 2023
~1 мин