Найти тему
Հայաստանն այսօր

«Եվրատեսիլ-2023». Ո՞ր համարի ներքո է հանդես գալու Բրյունետը

«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետն իր «Future Lover» երգով հանդես կգա մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում՝ 2-րդ համարի ներքո: Այս մասին տեղեկանում ենք «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքից: Բրյունետի առաջին ելույթը կլինի մայիսի 11-ին:

«Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում պաշտոնապես հրապարակվել են մրցույթի առաջին և երկրորդ կիզաեզրափակչում հանդես եկող երկրների ցանկն ու հերթականությունը:

-2

Մրցույթի երկրորդ կիզաեզրափակիչը կանցկացվի մայիսի 11-ին:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի «Բրյունետը» (Էլեն Երեմյան): Հայաստանի պատվիրակի երգի պրեմիերան, որի հեղինակն ինքը՝ Բրյունետն է, տեղի է ունեցել մարտի 15-ին։ Future Lover երգի տեսահոլովակն բավականին շատ դիտումներ ունի:

21-ամյա «Բրյունետը» հանրությանը հայտնի է մի քանի հիթային երգերով և պատրաստվում է նոր շունչ բերել եվրատեսիլյան մեծ բեմ:  Բրյունետը երգել սկսել է 4 տարեկանից, իսկ ստեղծագործում է 15 տարեկանից: Իր բոլոր երգերի երաժշտության և բառերի հեղինակը հենց ինքն է: Բրյունետի «Գիշեր», «Smoke Break», «Բաց կապույտ աչքերդ» երգերը կարճ ժամանակում հիթ են դարձել և միլիոնավոր դիտումներ գրանցել Յութուբում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում