Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ծրագրում է ապրիլին այցելել Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին նախարարը հայտնել է Ֆրանսիայի Սենատում ելույթ ունենալիս։ «Առաջին իսկ օրվանից Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը։ Այս արգելափակումն ավելացնում է լարվածությունը։ Ես նախատեսում եմ ապրիլի վերջին այցելել Բաքու և Երևան՝ այդ ուղերձը փոխանցելու համար։ Ֆրանսիան միջոցներ է ձեռնարկում», - մասնավորապես ասել է Կոլոնան։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում
Ֆրանսիան միջոցներ է ձեռնարկում Լաչինի հարցով. ԱԳ նախարարը գալիս է Հայաստան
23 марта 202323 мар 2023
1 мин