Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի՝ Հայաստանի պարտավորությունների մոնիտորինգի հարցերով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա, ԳԵՈ) և Բորիանա Օբերգը (Շվեդիա, ԵԺԿ/HD) Բաքվին կոչ են արել թույլատրել փաստահավաք անկախ խմբի այցը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան, ասվում է ԵԽԽՎ կայքում: Փետրվարի 17-19-ին Հայաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեին ներկայացված իրենց զեկույցում նրանք նշել են, որ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը շուտով կարող է հումանիտար ճգնաժամի հանգեցնել Լեռնային Ղարաբաղում: Համազեկուցողներն ընդգծել են, որ Լաչինի միջանցքով երթևեկությունը խիստ դժվարացել է, ինչն անհնար է դարձնում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների տեղափոխումը: Նրանք նշել են, որ իրենց այցի նպատակն էր գնահատել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին և Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Իրենց այցի ընթացքում համազեկուցողներն այցելել են Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներ, նրանց շրջակայքը, հանդիպել տեղի իշխանությունների և Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման պատճառով Գորիսում մ
ԵԽԽՎ համազեկուցողները Բաքվին կոչ են արել թույլատրել փաստահավաք խումբ ուղարկել Արցախ
23 марта 202323 мар 2023
2 мин