Найти тему
Հայաստանն այսօր

Ցեղասպանության իրական վտանգ կա, որն անթաքույց դրսևորվում է ադրբեջանական պաշտոնյաների խոսույթում. ԱԳՆ

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում ԼՂ-ում ցեղասպանության կանխարգելման հարցում միջազգային մեխանիզմների գործարկմանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյան պատասխանեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

«Իրականում, ինչպես բոլոր կարող են տեսնել ԼՂ-ում իրական ցեղասպանության վտանգ կա, ինչը դրսևորվում է ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարութււոյուններում»,-հայտարարեց նա։

Կառավարության մարտի 16-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ մի շարք հանձնարարականներ է տվել Արտաքին գործերի նախարարությանը: Մասնավորապես՝ առանձնացրել է միջազգային փաստահավաք առաքելության գործուղումն Արցախ և փախստականների ու ներքին տեղանահանվածների վերադարձի ու գույքային իրավունքների հարցերը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում