Իրանականության մեջ տեսնում ենք ադրբեջանական կողմի և՛ ագրեսիվ հռետորաբանությունը, և՛ գետնի վրա ագրեսիվ գործությունները, ինչը վերջին օրերին էլ ավելի է սրվել։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Այնուհանդերձ, ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են և մենք ստացել են ադրբեջանական կողմի առաջարկները, աշխատում ենք դրանց վրա և առաջիկայում կլինեն մեր արձագանքը և առաջարկները։ Ավելորդ է անգամ ասել, որ այդ հռետորաբանությունը և ագրեսիվ կեցվածքը ոչ միայն չեն նպաստում խաղաղության գործընթացին , այլև նոր խոչընդոտներ են ստեղծում»,- հայտարարեց Միրզոյանը՝ հավելելով, որ հայկական կողմը շարունակելու է բանակցությունները՝ տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու համար։ Անդրադառնալով Լաչինի միջանցքում սահմանային անցակետ դնելու վերաբերյալ ադրբեջանական կողմի մտադրությանը, Միրզոյանը նշել է, որ միջանցքի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են և բոլոր պայմանավորվածությունները տեղ են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտար
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Բաքվի պահանջին
22 марта 202322 мар 2023
2
1 мин