ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի որսի և ձկների դեպարտամենտն իր սոցիալական ցանցերում հայտարարություն է տեղադրել, որում փնտրում է մարդկանց, ովքեր «պրոֆեսիոնալ կերպով կգրկեն արջի ձագերին», տեղեկացնում է pravilamag.ru-ն։ Բայց, ցավոք, արջերին սիրելը միակ պահանջը չէ նրանց համար, ովքեր ցանկանում են առաջարկել իրենց թեկնածությունը։ Թեկնածուն պետք է ունենա նաև բակալավրի աստիճան «կենսաբանական գիտություն, ոստիկանական գիտություն, բնական ռեսուրսների պահպանություն, բնապահպանական գիտություն կամ հարակից բնագավառներում»: Բացի այդ, պաշտոնին հավակնող մարդիկ պետք է աշխատեն «լարված պայմաններում, կարողանան մտնել արջի բույնը և վստահեն իրենց գործընկերներին», հայտնում է աղբյուրը։ Տվյալ դեպարտամենտի բաժնի աշխատակիցները, օրինակ, նաև վերահսկում են որսի և ձկնորսության մասին օրենքների պահպանումը, հանրությանը կրթում են վայրի բնության մասին, անցկացնում են հետազոտություններ։ Նշվում է, որ աշխատանքի համար դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 30-ն է։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Teleg
Նյու Մեքսիկոյում փնտրում են «արջուկներին պրոֆեսիոնալ գրկողներ»
22 марта 202322 мар 2023
~1 мин