Найти тему
Հայաստանն այսօր

Բնակարանային հիպոտեկային կրեդիտները կտրամադրվեն բացառապես ՀՀ դրամով

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Ըստ նոր խմբագրման՝ Հայաստանի Հանրապետության բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտները տրամադրում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով: Ռեզիդենտ չհամարվող ֆիզիկական անձանց (բացառությամբ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի) բնակարանային հիպոտեկային կրեդիտները կարող են տրամադրվել նաեւ արտարժույթով:

Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Այն ընդունվեց 68 կողմ և 31 դեմ ձայներով:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում