Найти тему
Հայաստանն այսօր

Գորիսի ԲԿ է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող․ Սյունիքի մարզպետարան

Մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև վնասվածքներով։ Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը՝ ի պատասխան շրջանառվող լուրերի, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել խաղաղապահների ուղղությամբ։ 

Մարզպետարանը հստակեցնում է, որ վնասվածքները հրազենային չեն եղել։ Ռուս զինծառայողները տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն
հայտնել էր, որ հայ զինծառայող Մ.Գ.-ն ավտոմեքենայով վատ տեսանելիության պատճառով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի Սյունիքի մարզում կորած ՀՀ ԶՈւ զինծառայողն ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից գերի չի վերցվել։

Քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն
հայտնել է, որ Սյունիքումմոլորված զինծառայողը հայտաբերվել է։ Այլ մանրամասներ նախարարությունը չի հայտնել։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում