Найти в Дзене
Հայաստանն այսօր

Սյունիքում մոլորված զինծառայողը հայտնաբերվել է. ՀՀ ՊՆ

Մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս տեղանքում մոլորված զինծառայողը հայտնաբերվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է»,- ասված է հայտարարությունում:

Գերատեսչությունից տեղեկացնում են նաև, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Թե որտեղ է հայտնաբերվել զինծառայողը, չի նշվում։ Այլ մանրամասներ ևս չեն հաղորդվում։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հայ զինծառայող Մ.Գ.-ն ավտոմեքենայով վատ տեսանելիության պատճառով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի Սյունիքի մարզում կորած ՀՀ ԶՈւ զինծառայողն ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից գերի չի վերցվել։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում