Ավելի քանի 65 հազար ՌԴ քաղաքացիներ 2022 թվականին ժամանել և մնացել են Հայաստանում։ Այս մասին «Հանրային» հ/ը հետ զրույցում նշել է ՆԳՆ Միգարցիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ «Քաղաքացիության համար դիմումներն էականորեն աճել են, 2022 թվականին շուրջ 20 հազար օտարերկրացիներ ստացել են ՀՀ քաղաքացիություն, ինչը կրկնակի աճ է»,-նշել է Ղազարյանը։ Ըստ պաշտոնյայի՝ անցյալ տարվա արդյունքներով սահմանահատումների տվյալները դրական են, այսինքն՝ մուտքերը 38 հազարով ավելին են, քան ելքերը։ «Հայաստանի քաղաքացիների մուտքերի և ելքերի տարբերությունը – 27 հազար է եղել 2022 թվականին, բայց եթե համեմատենք 2021-ի հետ, երբ այդ ցուցանիշը -71 հազար է, ապա կրկնակի բարելավվում ունենք»,-նշել է նա։ Ինչ վերաբերում է իմիգրանտների և էմիգրանտների վիճակագրությանը, ապա, ըստ Ղազարյանի, այդտեղ դրական ցուցանիշ է՝ + 5900։ «Մենք ունենք թեևս բարելավվող միգրացիոն դինամիկա»,-հայտարարել է նա։ Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ մոտ 108-110 հազար ռուսաստանցիներ Հայաստան են ժամանել 2022 թվականին
Միգրացիոն ծառայության ղեկավարը նշել է 2022-ին Հայաստան ժամանած ռուսաստանցիների թիվը
21 марта 202321 мар 2023
~1 мин