Найти тему
Հայաստանն այսօր

Պետդեպն իր զեկույցում անդրադարձել է սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ադրբեջանական զինուժի վայրագություններին

ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել նախորդ տարվա սեպտեմբերյան մարտերի ժամանակ ադրբեջանցի զինծառայողների կողմից իրականացված վայրագություններին։ Նշվում է, որ հայ զինվորների նկատմամբ իրականացվել են անօրինական սպանություններ, դաժան և անմարդկային վերաբերմունքի։

Ընդգծվել է, որ 2020 թ.-ի աշնան պատերազմից հետո 203 մարդ (այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ) համարվում է անհետ կորած, իսկ սեպտեմբերի 13-14-ի հակամարտության հետևանքով անհետ կորած է համարվում 3 զինվորական:

Զեկույցում հաստատվել է 7 զինծառայողների անմարդակային սպանության վերաբերյալ հանգամանքը, որը մատնանշել էին Human Rights Watch հասարակական կազմակերպությունը և Bellingcat-ի հետաքննող լրագրողները։ Անդրադարձ է կատարվել նաև հայ կին զինծառայողների նկատմամբ անմարդկային վերաբերմունքին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում