«Ինտեր Մայամիի» սեփականատեր Դևիդ Բեքհեմը ցանկանում է ձեռք բերել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսիին։ Այս մասին հայտնում է Cadena SER պորտալը։ Աղբյուրի տվյալներով՝ անգլիացի նախկին ֆուտբոլիստը պատրաստ է 35-ամյա արգենտինացուն տալ ակումբի բաժնետոմսերի 5%-ը, որպեսզի պայմանագիր կնքվի 2025 թվականին։ Մինչ այդ մրցաշրջանի մեկնարկը նախատեսվում է բացել ակումբային նոր մարզադաշտ, որը տեղակայված կլինի Մայամիի արվարձանում՝ Ֆորտ Լոդերդեյլում։ Հիշեցնենք, որ Մեսսիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է 13 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում