Найти в Дзене
Հայաստանն այսօր

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը կարևոր քայլ էր. Տաբեա Ռյոսներ

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացն ամբողջ աշխարհում։ Այս մասին հայտարարել է ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսները՝ մարտի 21-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ժամանակ, հայտնում է ԱԺ կայքը։

«Խորապես ցնցված և հուզված եմ այն տառապանքից, որ կրել է հայ ժողովուրդը: Կարծում եմ, որ մենք, Եվրոպայում ականատես լինելով բազմաթիվ ցեղասպանությունների, պետք է մշտապես հասարակության ներսում զարգացնենք հիշողության մշակույթը և միշտ խոսենք այդ մասին»,- ասել է նա։

Տաբեա Ռյոսները և նրա գլխավորած պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին: Տաբեա Ռյոսները գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում