Найти тему
Հայաստանն այսօր

Եվրոպայի առաջնություն․ Հայ շախմատիստուհիները կրկին հաղթել

Ավարտվեց Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 3-րդ խաղափուլը, որտեղ հաղթել են Հայաստանը ներկայացնող շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Պոլինա Կոբակը և Սուսաննա Գաբոյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Նշվում է, որ Աննա Սարգսյանի խաղը ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Մարիամ Մկրտչյանը պարտվել է Ալեքսանդրա Մալցևսկայային:

3-րդ խաղափուլից հետո Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն ունեն 2.5, Մարիամ Մկրտչյանը և Պոլինա Կոբակը՝ 2, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը 1.5 միավոր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 1-ին խաղափուլում այսօր հաղթել են Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Պոլինա Կոբակը:

Շախմատի կանանց Եվրոպայի առաջնության մեկնարկը տրվել է մարտի 17-ին, այն կանցկացվի մինչև մարտի 30-ը: Մրցաշարին մասնակցում են 35 երկրների 140 շախմատիստներ։ Հայաստանն առաջնությունում ներկայացնում է 6 մարզիկ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում