Ադրբեջանի ԱԳՆ-ն հայկական կողմին մեղադրել է սահմանին Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը «չարաշահելու» մեջ: «Անհրաժեշտ է, որ նշված առաքելության Հայաստանում գտնվելը պատրվակ չդառնա Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից հրաժարվելու համար։ Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը լիակատար պատասխանատվություն է կրում տարածաշրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող խաղաղաշինության միջոցառումների դեմ սադրանքների համար», - ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։ Եվրամիությունը փետրվարի 20-ին գործարկել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) աշխատանքը՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Առաքելության օպերատիվ շտաբը գտնվում է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին հայտարարել էր, որ Եվրամիությունը երկու տարի ժամկետով քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստանի սահմանամերձ շրջաններ: ԵՄ առաքելությունը Հայաստանում (EUMA Armenia) կներառի մինչև 100 դիտորդ
Հայաստանը «չարաշահում է» ԵՄ առաքելության դերը. Ադրբեջանի ԱԳՆ
21 марта 202321 мар 2023
2
~1 мин