Հակակոռուպցիոն կոմիտեում ավարատվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման կեղծ տեղեկանքներ տրամադրելու վերաբերյալ գործի քննությունը, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։ Ըստ հաղորդագրության՝ «Բուրաստանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Կ. Թ.-ն մի շարք քաղաքացիների դրդմամբ կատարել է պաշտոնեական կեղծիք։ Մասնավորապես, քաղաքացի Ա. Ջ.-ն դիմել է «Արտաշատի» Բ/Կ-ի մատենավար Ռ. Գ.-ին՝ վերջինիս միջոցով իր կողմից ներկայացրած անձանց համար գումարի դիմաց տալ պատվաստման վերաբերյալ հավաստագիր։ Ռ. Գ.-ն էլ ընդունելով առաջարկը և ստանալով 330 հազար դրամ գումար իր հերթին դիմել է «Բուրաստանի» ՊՈԱԿ-ի տնօրենին, ում հետ ունեցել է ազգակցական կապ։ Քննությամբ պարզվել է, որ Կ. Թ.-ի պահանջով նշված անձանց պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տվյալները ՊՈԱԿ-ի մեկ այլ աշխատակցի կողմից մուտքագրվել են ՀՀ-ում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «Արմեդ» համակարգ: Այնուհետև նույն սխեմայով իրականացվել է այլ քաղաքացիների համար կեղծ սերտիֆիկա
Կորոնավիրուսի դեմ պատվաստման կեղծ սերտիֆիկատների գործով 8 քաղաքացու մեղադրանք է ներկայացվել
21 марта 202321 мар 2023
1
1 мин