Найти тему
Հայաստանն այսօր

Ալեն Սիմոնյանը կվիրահատվի

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կոտրել է ձեռքը և կվիրահատվի։ Այս մասին տեղեկանում ենք նրա Facebook-յան էջից։ «Համացանցի աղմուկից և տարբեր շահարկումներից զերծ մնալու համար տեղեկացնեմ ձեզ, որ մարզվելու ընթացքում ընկել եմ և կոտրել ձեռքս, կպահանջվի նաև վիրահատական միջամտություն»,-հայտնել է նա։

Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել իրեն ուղղված բազմաթիվ նամակների և զանգերի համար: Ավելի վաղ Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնել էր, որ ԱԺ նախագահը պարզապես սայթաքել և վնասել է արմունկը, գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում