Найти тему
Հայաստանն այսօր

Փաշինյանը Բլինկենին Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության մասին է տեղեկացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության կապակցությամբ։

Վարչապետի աշխատակազմից փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հեռանկարների շուրջ:

ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին իր կոչը և ընդգծել, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը վերոնշյալ գործընթացներին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 18-ին հայտարարել էր, որ Հայաստանը պետք է ընդունի Բաքվի պայմանները, եթե ցանկանում է «հանգիստ ապրել» 29 հազար քառ. կմ տարածքում: «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառ. կմ տարածքում, կա մեկ պայման՝ ընդունել մեր պայմանը՝ պաշտոնապես ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, մեզ հետ կնքել խաղաղության պայմանագիր և դելիմիտացիայի աշխատանքներ իրականացնել մեր պայմանների համաձայն», – հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում