Այս իշխանությունը գենետիկ անհանդուրժողականություն ունի իր կարծիքին չհամաձայնվող, իր որոշումներին ընդդիմացող անձանց հետ և ես ինձ թույլ եմ տալիս պնդել, որ այս իշխանությունը գենետիկորեն անհանդուրժողականություն ունի թուրքին հաղթած անձանց նկատմամբ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սեյրան Օհանյանի գործով անցնող Էդգար Արշակյանի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի գործով մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք բացահայտեցինք, որ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ 12 հարցից 9-ը վերաբերել են Գրիգորի Խաչատուրովին, 9-ի մեջ էլ սուտ, մանիպուլյատիվ պնդումներ կան։ Ո՞րն է այն նպատակը, որ գույքը գրավադրված է, ինչո՞ւ եք հանրությանը սուտ մատուցում։ Գործ կարելն էլն ինչպե՞ս է լինում»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է զորամասի դիմաց 18 մլն դրամ ստանալու հանգամանքներին, դա բացարձակ սուտ է՝ ասաց Պողոսյանը։ «Նման տեղեկություններ հայտնողը կամ չի տիրապետում փաստերին, կամ դիտավորյալ կեղծ տեղեկություն է հրամցնում հանրությանը, կամ քողարկված այլ նպատակ է իրականացնում»,
Այս իշխանությունը գենետիկորեն անհանդուրժողականություն ունի թուրքին հաղթած անձանց նկատմամբ․ փաստաբան
20 марта 202320 мар 2023
1 мин