Հայաստանի ԱԳՆ-ն աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում ներառել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հարցը, պետա-իրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում ասել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին ՄԱԿ-ի դատարանի որոշումն իրավաբանորեն պարտադիր է և պետք է իրականացվի Ադրբեջանի կողմից։ Սակայն, ցավոք, Ադրբեջանը անտեսում է Միջազգային դատարանի որոշումը և փորձում է խեղաթյուրել որոշման բովանդակությունը թե՛ ամենացածր, թե՛ ամենաբարձր մակարդակով»,- ընդգծել է Կիրակոսյանը։ Նա հավելել է, որ դա արտացոլվել է վերջերս Ադրբեջանի արտգործնախարարի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում, որին հաջորդել է Հայաստանի արտգործնախարարի պատասխան նամակը Գլխավոր քարտուղարին։ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջանկյալ որոշումների չկատարման հարցը բարձրացնելու այլ երկրների փորձերն անհաջող էին, քանի որ դրանք հիմնականում վերաբերում էին Անվտանգության խորհրդ
Հայաստանը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Բաքվի կողմից դատարանի որոշումը կատարելուց հրաժարվելու պատճառով
20 марта 202320 мар 2023
1 мин