Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Բուլղարիայից կվերադառնա 6 մեդալով

Ազատոճային ըմբիշները 6 մեդալ են նվաճել Բուխարեստում ավարտված Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։

Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալներ են նվաճել Մեժլում Մեժլումյանը ( 61 կգ ), Հայկ Պապիկյանը (70 կգ) և Կնյազ Իբոյանը (86 կգ ), իսկ Էդիկ Հարությունյանը (57 կգ), Մարտին Սիմոնյանը (125 կգ) և Սերգեյ Սարգսյանը (92 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հանդես են եկել նաև Տիգրան Ղազարյանը (65 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (97 կգ), որոնք անմասն են մնացել մեդալներից։

Հիշեցնենք՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Բուխարեստում 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ էր նվաճել։ Կարապետ Մանվելյանը (55 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր: Հովհաննես Հարությունյանն (87 կգ) ու Ալբերտ Վարդանյանը (130 կգ) Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալներ էին նվաճել:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում