Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին հրավիրել է Էր Ռիադ։ Այս մասին ТАСС -ի փոխանցմամբ՝ կիրակի հայտնել է Իրանի նախագահի վարչակազմի քաղաքական հարցերով փոխղեկավար Մոհամմադ Ջամշիդին։ «Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզը, ողջունելով երկու եղբայրական երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին համաձայնագիրը Ռաիսիի նախագահին ուղղված նամակում, նրան պաշտոնական այցով հրավիրել է Էր Ռիադ և կոչ արել ամրապնդել տնտեսական և տարածաշրջանային համագործակցությունը», - Ջամշիդիի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը: Նրա տեղեկություններով՝ հանրապետության նախագահն ընդունել է Սաուդյան միապետի հրավերը։ Մարտի 10-ին Սաուդյան Արաբիան և Իրանը պայմանավորվել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման և երկու ամսվա ընթացքում դեսպանատների աշխատանքի վերսկսման մասին: Երկու երկրների ներկայացուցիչները մի քանի օր Պեկինում բանակցություններ են վարել, որոնց արդյունքում պատրաստվել է եռակողմ հայտարարություն։ Էր Ռիադի և Թեհրանի միջև հ
Սաուդյան Արաբիայի թագավորը Իրանի նախագահին հրավիրել է Էր Ռիադ
20 марта 202320 мар 2023
3
1 мин