Մարտի 17-ին ամերիկահայ հայտնի հեռուստադեմք Ռոբ Քարդաշյանը նշել է ծննդյան 36-ամյակը:
Նա դարձավ 36 տարեկան: Ծննդյան առթիվ քույրը՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, Instagram-ում եղբոր հետ համատեղ լուսանկարներ է հրապարակել: Կից հրապարակել է նաև նամակագրություն, որում Ռոբը ձայնային հաղորդագրություն է ուղարկել՝ փորձելով հայերեն խոսել:
«Ծնունդդ շնորհավոր, Ռոբերտիտո: Ես պարզապես սիրում եմ քեզ: Ափսոս, որ ես չեմ կարող այստեղ հրապարակել քո երգերը, որպեսզի աշխարհին ցույց տամ քո իսկական տաղանդները: Բայց տեսեք, թե ինչպես է, իբր, հայերեն խոսում: Վստահ չեմ, թե ես առանց քեզ ինչ կանեի»,-գրել է Քիմ Քարդաշյանը: