Найти тему
Հայաստանն այսօր

Փարիզում արցունքաբեր գազ է կիրառվել. կան ձերբակալվածներ

Փարիզում ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:

Արցունքաբեր գազ է կիրառվել կենսաթոշակային բարեփոխումների դեմ տեղի ունեցող ցույցերի ժամանակ, որոնք վերջին օրերին մեծ թափ են ստացել:

Շաբաթ օրը Ֆրանսիայի մայրաքաղաքում, ինչպես նաև այլ քաղաքներում մարդիկ սկսել են երթեր իրականացնել կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Ֆրանսիայի մայրաքաղաքի Համաձայնության հրապարակում քաղաքային իշխանությունները թույլ չեն տվել հանրահավաք իրականացնել: Նշվում է, որ ուշ երեկոյան ցուցարարները բաժանվել են մի քանի խմբերի և ցրվել մոտակա փողոցներով և՝ տապալելով և հրկիզելով աղբամանները։

Ուժայինները սկսել են արցունքաբեր գազ կիրառել ցուցարարներին փողոցներից դուրս մղելու համար։
Միևնույն ժամանակ, Համաձայնության հրապարակում ոստիկանությունը սկսել է խուզարկել և ձերբակալել մարդկանց՝ նախազգուշացնելով հավաքների արգելքի և տուգանքների մասին:

Հինգշաբթի Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորն օգտվել է երկրի Սահմանադրության 49.3-րդ հոդվածից, որպեսզի առանց խորհրդարանի անցկացնի այն օրինագիծը, ըստ որի՝ երկրում կենսաթոշակային տարիքը 62-ից դառնում է 64 տարեկան: Ֆրանսիայի ընդդիմությունը կառավարությանն անվստահության քվե է ներկայացրել, այն կքննարկվի մարտի 20-ին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում