Վանաձորի փրփրապլաստի արտադրամասում բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։ Հաղորդվում է, որ մարտի 18-ին, ժամը 15։46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող փրփրապլաստի արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։20-ին, մարվել՝ 17:09-ին: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Վանաձորի փրփրապլաստի արտադրամասում բռնկված հրդեհը մարվել է
20 марта 202320 мар 2023
1
~1 мин