Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընդունի Բաքվի պայմանները, եթե ցանկանում է «հանգիստ ապրել»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընդունի Բաքվի պայմանները, եթե ցանկանում է «հանգիստ ապրել» 29 հազար քառ. կմ տարածքում: «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառ. կմ տարածքում, կա մեկ պայման՝ ընդունել մեր պայմանը՝ պաշտոնապես ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, մեզ հետ կնքել խաղաղության պայմանագիր և դելիմիտացիայի աշխատանքներ իրականացնել մեր պայմանների համաձայն», - Ալիևին մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նա նաև հայտարարել է, որ եթե Երևանը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Բաքուն էլ չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Անկարայում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի հայտարարությունները տարածքային հավակնությունների և Հայաստանի դեմ հերթական ագրեսիայի նախապատրաստման ակնհայտ դրսևորում են: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընդունի Բաքվի պայմանները, եթե ցանկանում է «հանգիստ ապրել» 29 հազար քառ. կմ տարածքում:

«Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառ. կմ տարածքում, կա մեկ պայման՝ ընդունել մեր պայմանը՝ պաշտոնապես ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, մեզ հետ կնքել խաղաղության պայմանագիր և դելիմիտացիայի աշխատանքներ իրականացնել մեր պայմանների համաձայն», - Ալիևին մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նա նաև հայտարարել է, որ եթե Երևանը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Բաքուն էլ չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Անկարայում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի հայտարարությունները տարածքային հավակնությունների և Հայաստանի դեմ հերթական ագրեսիայի նախապատրաստման ակնհայտ դրսևորում են:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում