Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո ՔՊ-ն երկու ճանապարհ ունի՝ կա՛մ պետք է գնա ավագանու արտահերթ ընտրությունների, կա՛մ էլ ավագանու անդամներից մեկին ժամանակավոր պաշտոնակատար ընտրի՝ մինչև ավագանու հերթական ընտրություններ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Օրաթերթը հայտնում է, որ Սարգսյանի՝ հրաժարականի մասին որոշումն անակնկալ է եղել ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ ողջ ՔՊ-ի համար։ «Ակնհայտ էր, որ հրաժարականի մասին հայտարարելիս Սարգսյանը բավականին հուզված էր, խոսելու ընթացքում կուլ էր տալիս տառերը, շնչակտուր էր խոսում։ Սարգսյանը տևական ժամանակ կապի դուրս չի եկել ավագանու «Իմ քայլը»-ի իր թիմակիցների հետ, նրանց անորոշ վիճակի մեջ է դրել: Երեկ, երբ մամուլը գրեց հրաժարականի մասին, նա անհետացել էր»,- գրում է օրաթերթը։ Ըստ աղբյուրի՝ Փաշինյանի սրտով չի եղել Հրաչյա Սարգսյանի հեռանալը, քանի որ պաշտոնավարման ողջ ընթացքում հլու-հնազանդ ենթարկվել է իրենց բոլոր որոշումներին: «Մեր տեղեկություններով՝ հենց ՔՊ թեկնածու Տիգրանն Ավինյանն է այնպիսի իրավիճակ ստեղծել քաղաքապետարանում, որպեսզի Սարգսյանն ինքն
ՔՊ-ն երկու ճանապարհ ունի. ի՞նչ է սպասվում հրաժարականից հետո․ ԶԼՄ
20 марта 202320 мар 2023
1 мин