Ռուսաստանի դաշնության Արտաքին գործերի նախարարությունը բացահայտել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ լավրովի վաղը կայանալիք հանդիպման օրակարգը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից: Նշվում է, որ առաջիկա հանդիպումը Մոսկվայի և Երևանի սերտ շփումների շարունակությունն է լինելու բոլոր մակարդակներում, որոնց թվում են առևտրատնտեսական և քաղաքական երկխոսությունը, Հարավային Կովկասին առնչվող գործընթացները՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելությունը: ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելն է՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների: «Դրանց իրականացումը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Բաքվի և Երևանի միջև վստահության վերականգնմ
ՌԴ ԱԳՆ-ն բացահայտել է Միրզոյանի և Լավրովի առաջիկա հանդիպման օրակարգը
19 марта 202319 мар 2023
2 мин