Найти тему
Հայաստանն այսօր

Խաչանովն ի աջակցություն Արցախի բարեգործական ակցիայի է մասնակցել

Ռուսաստանը նեկրակայացնող ազգությամբ հայ թենիսիտ Կարեն Խաչանովն ԱՄՆ-ի Բրբանկ քաղաքում Արցախին նվիրված բարեգործական ակցիայի է մասնակցել: Այս մասին հայտնում են Հայ մարմնակրթական ընդհանուր միության Գլենդելի Արարատ մասնաճյուղի մամուլի ծառայությունից։

«Արարատ-Խաչանով» խորագրով դրամահավաքի շրջանակներում Կարեն Խաչանովը ցուցադրական խաղով է հանդես եկել: Հայ մարմնակրթական ընդհանուր միության Գլենդելի Արարատ մասնաճյուղն ակցիայի շրջանակներում իրականացված դրամահավաքը հաջողված է համարել՝ ընդգծելով, որ այն օգուտ կբերի Արցախին:

«Նման ծրագրերն ամրապնդում են մեր համայնքը, խրախուսում են մեր երիտասարդներին հնարավորությունների առկայության տեսանկյունից: Թենիսի չեմպիոն Կարեն Խաչանովի մասնակցությունը հաստատուն հետք թողեց բոլորի համար»,-նշել ՀՄԸՄ մասնաճյուղում: Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկացի ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին հաղթելուց հետո Խաչանովը գրել էր «Artsakh, stay strong» («Արցա՛խ, դիմացի՛ր»):

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում