Найти тему
Davit Gharibyan

Ողջույն, Հայաստան Meta

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

Կապերդ վերածիր հնարավորությունների

Մարտի 29-ին հրավիրում ենք ձեզ դիմավորելու Meta-ի վաճառքի գծով տեղական գործընկեր Evido-ին Հայաստանում:

Տվյալ տարածքի Meta-ի վաճառքի գծով լիազորված գործընկերներն ամբողջ աշխարհում գործող Meta-ի վաճառքի ընդլայնված թիմի անդամներն են: Ստուգված, վերապատրաստված և հավաստագրված փորձագետները գովազդատուներին և գործակալություններին տեղական մասշտաբով անվճար աջակցություն և խորհրդատվություն են տրամադրում: Բիզնեսի կարիքների բացահայտումից մինչև ռազմավարական ուղղության մշակում. Meta-ի վաճառքի գծով լիազորված գործընկերները կարող են աջակցել բիզնես նպատակների իրագործմանը, կատարելագործել թիմի մասնագիտական հմտությունները ու բարելավել մարքեթինգային արդյունքները:

Այժմ մենք Հայաստանում ենք գործարկում «Meta-ի վաճառքի գծով լիազորված գործընկեր» ծրագիրը: Միացեք մեզ մարտի 29-ին` դիմավորելու վաճառքի գծով ձեր տեղական գործընկեր Evido-ին և ծանոթանալու գործիքներին, միտումներին և հնարավորություններին, որոնք կօգնեն 2023թ.-ին Meta-ի տեխնոլոգիաների միջոցով բիզնեսի լավ արդյունքներ ապահովել: Օրակարգը հագեցած է օգտակար զեկույցներով, հետաքրքիր գաղափարներով, կոնկրետ օրինակների վերլուծություններով և մարքեթինգի վերաբերյալ խորհուրդներով: Միացեք մեզ և իմացեք`ինչպես կապերը վերածել հնարավորությունների և խթանել բիզնեսի զարգացումը:

Բոլոր հրավիրված մասնակիցների համար միջոցառումն անվճար է և կանցկացվի անգլերերն լեզվով ու հայերեն ենթագրերով:

Ձեր մասնակցությունն ապահովելու համար գրանցվեք ստորև: Անհամբեր սպասում ենք ձեզ։

Գրանցվել հիմա

ՕՐԱԿԱՐԳ ԵՎ ԲԱՆԱԽՈՍՆԵՐ

11:00

Դիմավորեք Meta-ին, բարի գալուստ, Կապերը

ստեղծում են ավելի շատ հնարավորություններ

Կապերը մեր գործողությունների հիմքն են, որոնք մենք իրականացնում ենք տնտեսական հնարավորություններ ստեղծելու համար: Կապերը նպաստում են բացահայտումներ կատարելուն, հարաբերություններ հաստատելուն, և, ի վերջո, խթանում են բիզնեսի զարգացումը: «Meta-ի վաճառքի գծով լիազորված գործընկեր» (ASP) ծրագիրն ընդգրկում է այս բոլորը` աշխարհով մեկ համագործակցելով ստուգված և հավաստագրված փորձագետների հետ, ովքեր պատրաստ են օգնել ձեզ՝ հասնելու ձեր բիզնես նպատակներին։

-2

Maxim Osipov

Reseller Partner, Meta

11:05

Դիմավորիր վաճառքի քո տեղացի Meta գործընկերոջը,

զրույց

Դիմավորեք Meta-ին և վաճառքի գծով տեղական լիազորված գործընկեր Evido-ին: Այս զրույցի ընթացքում կքննարկենք ծրագիրն ու դրա հետ կապված հարցեր:

Katarzyna Paliwoda & Anya Korzun

KP: Group Director Business Partners & Ecosystem CEE, Meta

AK: Head of Strategy, Evido

11:16

Discovery Commerce. բիզնեսի աճ՝ զարգացող թվային միջավայրում

Բիզնեսները ձևափոխվում են գործունեության տարբեր ոլորտներում` հարմարվելով համաշխարհային մատակարարման շղթայի տեմպին, տնտեսական պայմաններին և գովազդային էկոհամակարգի փոփոխություններին: Թեև առկա են մարտահրավերներ, շատ առումներով հիմա, ավելի քան երբևէ, արդի տեխնոլոգիաների շնորհիվ բիզնեսի աճի ավելի շատ հնարավորություններ կան. բացահայտումների միջոցով պահանջարկի ստեղծումը այդ հնարավորություններից ամենակարևորներից է: Շուկայավարները կիրառում են հզոր տեխնոլոգիաներ և մարքեթինգային ժամանակակից մեթոդներ`ստեղծելու համար կապեր հաճախորդների և այն ապրանքների միջև, որոնք նրանք ցանկանում են ձեռք բերել՝ այսկերպ բացահայտելով բիզնեսի աճի չկիրառված աղբյուրներ․ մարքեթինգի տեսակ, որը Meta-ում կոչվում է Discovery Commerce։

-4

Nikoloz Bolkvadze

Client Partner, Meta

11:27

Connected Brand.

ապրանքանիշի ստեղծման և բիզնեսի զարգացման

կապը

Ձեր բիզնեսի համար կիրառեք ապրանքանիշի ժամանակակից առաջխաղացում: Connected brand-ը մարդկանց և համապատասխան մասշտաբի բիզնեսների միջև բովանդակալից և կայուն կապեր հաստատելու համապարփակ մոտեցում է: Այն աշխատում է՝ միաժամանակ կիրառելով անհատականացման մեր մեխանիզմները` կապեր ապահովելու համար, կիրառելով օրեցօր զարգացող մեդիա միջոցները` ապրանքի մասին պատմելու համար, ինչպես նաև մեր օպտիմիզացման և չափման գործիքները`ընդհանուր պատկերացում կազմելու և դրա հիման վրա ապրանքանիշի առաջխաղացումը իրականացնելու համար։

Katarzyna Choińska-Stasiak

Client Solution Manager, Meta

11:39

Գովազդի ներկայացում` ըստ հանրության պահանջների. գովազդային էկոհամակարգի ապագան

Մենք վստահ ենք, որ առցանց գովազդի լավագույն ձևը անհատականացված գովազդն է, և այն պետք է կիրառել` հարգելով մարդկանց գաղտնիության իրավունքը: Մենք գիտակցում ենք ներկայումս գովազդատուների առջև ծառացած մարտահրավերները, հետևաբարար, Meta-ում մեծ ներդրումներ ենք կատարում գովազդային տեխնոլոգիաների ոլորտում, ինչպիսիք են PET-ները (Privacy Enhancing Technologies), տվյալների փոխանցման մոդելավորումը և Conversions API-ը, որոնք օգնում են կողմնորոշվել թվային գովազդի փոփոխվող միջավայրում:

-5

Maxim Korseko

Director CEE, Meta

11:58

Ապագա մարտահրավերներին պատրաստ գովազդ ստեղծողներ

Գովազդ ստեղծողները առաջ են քաշում մշակույթը զարգացնելու ուրույն հեռանկարներ, և մարդիկ ներդնում են իրենց ժամանակն ու փողը հօգուտ իրենց նախընտրած գովազդ ստեղծողների: Ի դեպ, վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սպառողների 58%-ը վերջին վեց ամիսների ընթացքում նոր ապրանք է գնել՝ հետևելով գովազդ ստեղծողների առաջարկին: Այս բաժնում ձեզ կօգնեն հասկանալ գովազդ ստեղծողի շուկայավարման սկզբունքները Meta-ի հարթակում, և թե դա ինչպես կարող է օգնել ձեզ հասնել ձեր բիզնես նպատակներին և ձեր ապրանքն առաջ մղել։

-6

Adam Nowakowski

Creative Agency Partner, Meta

12:12

Եզրափակիչ խոսք

Եզրափակիչ մաս

Maxim Osipov & Anya Korzun

MO: Reseller Partner, Meta

AK: Head of Strategy, Evido

Ձեր մասնակցությունն ապահովելու համար գրանցվեք ստորև:

Անհամբեր սպասում ենք ձեզ։

Գրանցվել հիմա

© 2022 Meta. Meta Platforms, Inc., 1601 Willow Rd. Menlo Park, CA 94025 or where the Meta Products are offered to you by Meta Platforms Ireland Limited, 4 Grand Canal Square, Grand Canal Harbour, Dublin 2, Ireland

Meta Data PolicyTerms -   Cookies -

Contact Organizer