Զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրվող կապիտան Եղիշե Հակոբյանը կալանավորվել է, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ, նույն զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Գիշերը, դատարանը բավարարել է միջնորդությունը, և մեղադրյալը կալանավորվել է»,- հայտնել է Աբրահամյանը։ ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ին նշված վարույթով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով (Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ
Զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրվող կապիտանը կալանավորվել է․ ՔԿ
18 марта 202318 мар 2023
4
1 мин