Հայկական առողջարանային քաղաք Ծաղկաձորում մարտի 17-ին բացվել է ռուսական կենտրոն, հայտնում է Երևանի Մոսկվայի տան մամուլի ծառայությունը։ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի համանախագահ Յուրի Վորոբյովը բացման արարողության ժամանակ հույս է հայտնել, որ կենտրոնը թույլ կտա բոլորին «դիպչել» ռուսական մշակույթին։ «Մենք անում ենք հնարավորը Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամությունն ամրապնդելու համար, որպեսզի մեր երկրներն ու ժողովուր դները նույն ճանապարհով քայլեն»,- ասել է նա։ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանն ընդգծել է ռուսաց լեզվի անհրաժեշտությունը ոչ միայն հաղորդակցության, այլև ժողովուրդների և երկրների միջև մշակութային, գործարար և կրթական կապերի հաստատման համար։ «Կենտրոնի բացումը կարևոր և անհրաժեշտ նախաձեռնություն է՝ ուղղված մեր հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Արշակյանը։ Ծաղկաձորում բացված ռուսական կենտրոնն արդեն 9-րդն է։ Նման հաստատություններ