Найти тему
Հայաստանն այսօր

Էլիդա Քոչարյանը բռնցամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկեց գեղեցիկ հաղթանակով

Էլիդա Քոչարյանը բռնցամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկեց գեղեցիկ հաղթանակով:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերաիցայից հայտնում են, որ Հնդկաստանում ընթացող ստուգատեսում հայ մարզուհին առաջինը մրցել է Սլովակիայի ներկայացուցիչ Միրոսլավա Յիդինկովայի հետ:

«Մեկնարկային վայրկյաններից սկսած մեր մարզուհին ակտիվորեն գրոհում էր և շատ չանցած նոկդաունի ենթարկեց մրցակցին:

2-րդ ռաունդի մեկնարկում հայ մարզուհու դիմային հարվածը կրկին շատ ուժեղ էր և մրցավարը նորից նոկդաուն արձանագրեց: Էլիդան վերելքով անցկացրեց նաև 3-րդ ռաունդը ու վստահ հաղթանակ 5:0 հաշվով»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում