ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը միջազգային գործընկերներին տեղեկացրել է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, շփման գծի ամբողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ. սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար է անգամ այն տեսանելի, հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը։ Նշվում է, որ հանձնաժողովի նախագահը հրատապ գրություններով դիմել է միջազգային բոլոր գործընկերներին` ահազանգելով Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հարաբերական կայունության լրջագույն սպառնալիքների, Ադրբեջանի տարածքային նկրտումների մասին, որն արտահայտվում է թե' Ալիևի ծավալապաշտական հռետորաբանությամբ, երբ ՀՀ սուվերեն տարածքն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», իսկ Արցախը` «Ադրբեջան», թե' արդեն շուրջ 100 օր Արցախի շրջափակմամբ` հումանիտար աղետի ծանրագույն հետևանքներով, թե' ՀՀ, ինչպես նաև Արցախի շփման գծերի ամբողջ երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակած ծանր տեխնիկայով: «Ադրբեջանի ագրեսիայի և ցեղասպան քաղաքականության շարունակականությ
Նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ․ Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել
17 марта 202317 мар 2023
3
1 мин