Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Ведомости» - ին տված հարցազրույցում պատմել է Հայաստանի տնտեսության վրա հակառուսական պատժամիջոցների ազդեցության, ռուսաստանցիների ռելոկացիայի ծավալների, ինչպես նաև համաշխարհային տնտեսության նոր իրողություններում Հայաստանի հեռանկարների մասին: Ռուսաստանից Հայաստանում հաստատված ավելի քան 100 հազար ռելոկանտների մասին Քերոբյանը տեղեկացրել է, որ մոտ 108-110 հազար ռուսաստանցիներ Հայաստան են ժամանել 2022 թվականին և մնացել մշտական բնակության։ «Անցյալ տարի ռուսական մասնակցությամբ բացվել է մոտ 2,5 հազար իրավաբանական կազմակերպություն, 4 հազար անհատ ձեռնարկատեր։ Միջին հաշվով ռուսաստանցիները տարեկան 500 բիզնես են բացում», - նշել է նախարարը։ Մասշտաբներով այդ ընկերությունները, Քերոբյանի խոսքով, բազմազան են։ Ոմանց մոտ աշխատակազմը հասնում է 600-700 աշխատակցի, մյուսներում աշխատում է մեկ մարդ։ «Հաճախորդների միջոցների լրացուցիչ ներհոսքը հայկական բանկային համակարգ անցյալ տարի կազմել է 3 մլրդ դոլար», - ընդգծել է նա: Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այս բոլոր գործոն
Քերոբյանը նշել է 2022 թվականին Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների թիվը
17 марта 202317 мар 2023
2
4 мин